BUENO LLC · TIN 02900111 · Երվանդ Քոչարի փ. 9, 124, Երևան / Yervand Kochar St 9, 124, Yerevan
Ինչպե՞ս վարվել, եթե պատվերի հետ կա խնդիր
Եթե ապրանքը բացակայում է, սխալ է կամ ոչ պատշաճ որակի է, խնդրում ենք կապվել մեզ հետ պատվերը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում՝ զանգահարելով +37477988890 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ․ հասցեին՝ նշելով Ձեր պատվերի համարը։
Խնդրում ենք հնարավորության դեպքում նաև կցել խնդիրը հաստատող համապատասխան լուսանկար։
Մենք կփոխարինենք ապրանքը կամ կվերադարձնենք վճարված գումարը։
Ինչպե՞ս է իրականացվում գումարի վերադարձը
Գումարի վերադարձն իրականացվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել է սկզբնական վճարումը։
Քարտով կատարված վճարումների դեպքում գումարը վերադարձվում է նույն բանկային քարտին՝ առավելագույնը 14 օրվա ընթացքում, սակայն սովորաբար վերադարձը կատարվում է ավելի կարճ ժամկետում։
Քարտով կատարված վճարումները կանխիկ եղանակով չեն վերադարձվում։
Կանխիկ վճարումների դեպքում գումարի վերադարձի կարգը համաձայնեցվում է Ձեզ հետ՝ պատվերի իսկությունը հաստատելուց հետո։
Պատշաճ որակի ապրանքների վերադարձ
ՀՀ օրենսդրության համաձայն՝ (ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենք, հոդված 23), պատրաստված սնունդը և արագ փչացող ապրանքները չեն կարող վերադարձվել, եթե դրանք չեն համարվում ոչ պատշաճ որակի։
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը կարող է փոխարինվել կամ վերադարձվել, եթե՝
- ապրանքը չի օգտագործվել,
- պահպանված են դրա ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները,
- պահպանված են կապարակնիքները և ապրանքային պիտակները,
- առկա է վճարման փաստը հավաստող փաստաթուղթ կամ այլ հաշվարկային փաստաթուղթ,
- առկա են տվյալ ապրանքը հենց տվյալ վաճառողից ձեռք բերելու վերաբերյալ ապացույցներ։
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով այն վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կրում է գնորդը, եթե կողմերի միջև այլ պայմանավորվածություն առկա չէ։
Վերադարձի գործընթացի կազմակերպում
Եթե Ձեր պատվերի հետ կապված որևէ խնդիր է առաջացել, զանգահարեք +37477988890 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] էլ․ հասցեին՝ նշելով Ձեր պատվերի համարը։
Մենք կճշտենք անհրաժեշտ տվյալները և կկազմակերպենք վերադարձի կամ փոխհատուցման գործընթացը։